Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               

Քառասուն տարի առաջ

Քառասուն տարի առաջ
19.11.2024 | 07:12

«Վիեննա, Աւստրիա - Ոստիկանութիւնը յայտնել է, որ այսօր զինուած անձը կրակել եւ սպանել է թուրք դիւանագէտին՝ մօտ տարածութիւնից երեք անգամ կրակելով, երբ բանագնացը դանդաղեցնում էր իր մեքենան լուսացոյցի տակ։ Անանուն զանգողը յայտարարել է հայկական ծայրայեղական խմբի անունից սպանութեան մասին։

«Միաւորուած ազգերի կազմակերպութեան տարածաշրջանային շտաբը յայտնել է, որ զոհուածը Էվներ Էրգունն է՝ ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման եւ հումանիտար հարցերի կենտրոնի փոխտնօրէնը։

«Ոստիկանութիւնը գրանցել է մի քանի ականատեսների վկայութիւնը, համաձայն որի, մուգ մազերով եւ արեւային ակնոցներով, զինուած անձը շտապել է մեքենայի կողմ․․․ երեք կրակոց արձակել եւ նետել ARA սկզբնատառերով մի սեւ դրօշ․․․

«ԱՍՈՇԻԵՅԹԵԴ ՊՐԷՍ գործակալութեանը զանգահարող տղամարդը յայտարարել է, որ գործողութիւնը կատարել է «Հայկական Յեղափոխական Բանակ»-ը։ «Հայկական Յեղափոխական Բանակ»-ը կը շարունակի իր յարձակումները կեղեքիչների դէմ»,- ասել է զանգահարող տղամարդը։ Նրա յայտարարութիւնը հնչում էր այնպէս, կարծես ձայնագրուած լիներ։

«Ոստիկանութիւնը յայտնել է, որ կրակոցը տեղի է ունեցել առաւօտեան ժամը 9։45-ի սահմաններում, իսկ հեռախօսազանգը ստացուել է մօտ 15 րոպէ անց։ Յետագային նմանատիպ մի հայտ հեռախօսով ուղարկուել է նաեւ Հռոմում գտնուող ԱՍՈՇԻԵՅԹԵԴ ՊՐԷՍ -ի գրասենեակ։

«1975 թուականից ի վեր, ըստ թուրքական կառավարութեան պաշտօնեաների, հայկական ահաբեկչութիւնների հետեւանքով զոհուել է աւելի քան 60 եւ վիրաւորուել աւելի քան 200 մարդ, հիմնականում թուրք քաղաքացիներ։ Զոհերից շատերը Եւրոպայում թուրք դիւանագէտներ են եղել։

«Հայկական ծայրայեղական խմբաւորումները, որոնք պնդում են, որ իրականացրել են յարձակումները, ասում են, որ փորձում են վրէժ լուծել 1915-1916 թուականներին թուրքերի կողմից հայերի զանգուածային սպանութիւնների համար։

«Հայ ծայրայեղականները պնդում են, որ Թուրքիան կոտորել է աւելի քան 1 միլիոն հայ։ Թուրքիան չի ընդունում այս պնդումը։ Այն ասում է, որ մի քանի հարիւր հազար հայեր են զոհուել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նրանք անցել են թուրքերի դէմ ներխուժող ռուսական զորքերի կողմը»։

(“The Kansas City Star”, Kansas City, Missouri, 1984 November 19, Page 1)

Ահա «Հայկական Յեղափոխական Բանակ»-ի յայտարարութիւնը, ըստ ֆրանսիական «ԼըՄոնդ»-ի․

«Մենք պայքարում են յանուն հայ ժողովուրդի։ «Հայ Յեղափոխական Բանակ»-ի պայքարը յետադիմական Թուրքիայի կառավարութեան դէմ կ’աւարտուի միայն այն ժամանակ, երբ այս կառավարութիւնը սկսի բանակցութիւնների փուլը հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ»:

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 3508

Մեկնաբանություններ